Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               

Վերջում ստացանք Արևմուտքի պարտադրած ամենավատ փաստաթուղթը

Վերջում ստացանք Արևմուտքի պարտադրած ամենավատ փաստաթուղթը
22.01.2024 | 08:29

Այսօր Լեռնային Ղարաբաղի հարց, գոնե թղթի վրա, գոյություն ունի միայն Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ։

Օրինակ, 7-րդ կետում ասվում է․ «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»: Այս կետը, հատկապես 2023 թվականի սեպտեմբերից հետո, ցավոք սրտի, վերաբերում է նաև հայերին։ Սակայն այս և այլ կետերը ևս ԼՂ հարցը գոնե թղթի վրա դեռ պահում են։

Արևմուտքի նպատակը նոյեմբերի 10-ի հայտարարությունն ընդանրապես չեղարկելն է, ինչը թույլ կտա ԼՂ հարցը վերջնականապես փակել նաև թղթի վրա։

2020 թ․ հետո Արցախը հայկական պահելու իրավական հիմքը 2020 թ․ նոյեմբերի 10-ի հայտարարությունն էր։ Այսօր ԼՂ հարցը գոնե թղթի վրա պահելու իրավական հիմքը նույնպես նոյեմբերի 10-ի հայտարարությունն է։

Վերջին 3 տարիները ապացուցեցին, որ Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված հայտարարությունից ավելի լավ փաստաթուղթ աշխարհում ոչ մի պետություն Հայաստանին չառաջարկեց։ Հակառակը՝ վերջում ստացանք Արևմուտքի պարտադրած ամենավատ փաստաթուղթը։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 2754

Մեկնաբանություններ