«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ժողովուրդն ապացուցեց իր հավատարմությունը քրիստոնեությանը և հավատ

ժողովուրդն ապացուցեց իր հավատարմությունը քրիստոնեությանը և հավատ
06.01.2024 | 14:53

Այսօր Սուրբ Սարգիս եկեղեցում վեհափառը պատարագ մատուցեց:

Եկեղեցում ասեղ գցելու տեղ չկար:

Դա պատասխանն էր «Հ1» հեռուստաալիքին, որն ապացույցեց, որ ժողովուրդն իր եկեղեցու և վեհափառի կողքին է։

Երկու միջաղեպ ստվեր գցեց տոնի վրա:

1) Զարմանալի էր, թե ինչու է մեր քրիստոնեական տոնին եկել մասնակցելու աշխարհում հայերի թիվ 1 թշնամի, Ալիևի կամակատարի սպասավոր Հայկ Մարությանը (դեսպան կոչեցյալը եթե չեմ շփոթում անունը)։

2) Մի լաչառ անդաստիարակ կին էլ ինչ-որ անհասկանալի հիմարություններ էր ճղճղում, հավանաբար 30 արծաթ էր ստացել և հուդայական պարտքն էր կատարում։

Կարևորն այն էր, որ ժողովուրդն ապացուցեց իր հավատարմությունը քրիստոնեությանը և հավատին։

Ռուդոլֆ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1479

Մեկնաբանություններ