«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ավելի շուտ՝ պոպուլիզմ, քան՝ բանակի զինում

Ավելի շուտ՝ պոպուլիզմ, քան՝ բանակի զինում
14.11.2023 | 14:06

Զենք ձեռք բերելը պետության համար ամենակարևոր գործերից մեկն է, մանավանդ, երբ այդ զենքը միայն պաշտպանականից անցնում է նաև հարձակողական բնույթի։ Բայց սխալ եմ համարում այդ մասին մանրամաների հրապարակումը, մանավանդ որ, թշնամին կարող է դրանց դեմ պայքարի իր մեթոդներն ու զենքերը ունենալ։

Հնդկաստանից ու Ֆրանսիայից ձեռք բերված հնարավոր զինատեսակների մասին լայնամասշտաբ հրապարակումները համարում եմ ավելի շուտ պոպուլիզմ, քան՝ բանակի զինում, բայց եթե դրանք իրոք հասնելու են Հայաստան, իրոք արդյունավետ են և կարող են օգտակար լինել մեր բանակին, ապա՝ միայն ողջունել։

Համենայն դեպս, հաշվի առնելով, թե ովքեր են զենք գնողները և ինչպիսի կենսագրություն ունեն, թույլ տվեք կասկածել այդ գործարքների իրականությանը։ Կհավատամ, երբ զենքը լինի Հայաստանում և գոնե մեկ անգամ փորձարկում անցնի մարտական պայմաններում, իսկ որ Ադրբեջանը շուտով այդ պայմանները կստեղծի, կասկածից վեր է։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2140

Մեկնաբանություններ