«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Առաջնորդի ծնունդը

Առաջնորդի ծնունդը
04.09.2023 | 23:02

Ձայնը, որ առավոտից հավաքել բոլորին

և, բռունցքի նման համախումբ,

հարվածի հզոր զենքի էր վերածել,

երեկոյան հոգնեց ու հեռացավ:

Միտինգն ավարտվեց,

բայց հիպնոսը մարդկանց դեռ պահում էր տեղում:

Պատիր մի սպասում դեռ հուշում էր նրանց,

թե Ձայնը դեռ այդտեղ է,

և ուր որ է

կհնչի հին ցավն ամոքելու բանալին վերջապես:

Բայց Ձայնի փոխարեն Արձագանքը եկավ,

հաշվարկը տեղին էր, ծրագիրը՝ կեղծ,

ու Ձայնի անվան տակ

Արձագանքն ընտրվեց

Առաջնորդ ու Փրկիչ,

և միտինգը, որ վաղուց էր սկսվել,

վերջապես ավարտվեց:

Վահագն Մարտիրոսյան

2.09.2020

Դիտվել է՝ 2641

Մեկնաբանություններ

Ew0T0L712G3yupYUQfvbdKlk.jpg" alt="«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել" title="«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել" />
«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել