«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Ընդմիշտ բացակա

Ընդմիշտ բացակա
31.08.2023 | 23:02

Մենք ուրացանք ու ձեզ բացակա դրեցինք, տղերք:

Մենք չքայլեցինք ձեր ոտնահետքերով,

որովհետև ոտնահետքեր չունեիք.

ձեզնից հետո և ձեզանից առաջ

մենք ձեր ոտնահետքերը ջնջել էինք:

Հիմա մենք ուզում ենք ապրել, տղերք, ինչպե՞ս:

Դուք մեզ չսովորեցրիք ապրել:

Դուք մեզ սովորեցրիք մեռնել:

Հիմա մենք օդում անշնչացող ճայեր ենք,

որ չգիտենք՝ ուր իջնել,

որովհետև ձեզ կորցնելուց հետո

մենք չգտանք մեզ

և ցնծում ենք մեռնելու առատությունից:

Դուք մեզ չներեք, տղերք,

որովհետև մենք ձեզ ամեն օր բացակա ենք դնում:

Վահունի Հովակիմյան

31.08.2023

Դիտվել է՝ 3355

Մեկնաբանություններ