Մերձավորարևելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որն «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։ «Պաղեստինա-իսրայելական հակամարտության չկարգավորվածությունը ապակայունացնող ազդեցություն է թողնում ողջ տարածաշրջանի վրա։ Ճգնաժամը Գազայի շուրջ դարձել է լիբանանա-իսրայելական առճակատման կատալիզատոր»,- հայտարարել է նա։               
 

Այլընտրանքային ճանապարհ, որ կխառնի Ադրբեջանի խաղաթղթերը

Այլընտրանքային ճանապարհ, որ կխառնի Ադրբեջանի խաղաթղթերը
09.05.2023 | 21:19

Թուրքական ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ցուցադրել է Թուրքիան Չինաստանին կապող տրանսպորտային նախագիծ, որում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չկա և ճանապարհն անցնում է Իրանով։

Տեսանյութը աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում, քանի որ վերջինս փաստացի դուրս կմնա այս նախագծից, եթե Քըլըչդարօղլուն ընտրվի նախագահ։

Նունե ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4368

Մեկնաբանություններ