«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ԱՄՆ դեսպանը հանդիպեց ֆինանսների նախարարին

ԱՄՆ դեսպանը հանդիպեց ֆինանսների նախարարին
09.02.2021 | 14:44

Երեկ դեսպան Լին Թրեյսին հանդիպեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ քննության առնելու Հայաստանի ջանքերը տնտեսական ու կառուցվածքային կարևորագույն բարեփոխումների շուրջ, որոնք կարող են զարկ տալ կայուն ու ներառական աճին և հնարավորություններ ընձեռել մեր երկկողմ առևտրային ու ներդրումային հարաբերությունների ծաղկման համար՝ տեղեկացնում են Երեւանում ԱՄՆ դեսպանատնից:

Դիտվել է՝ 3153

Մեկնաբանություններ