Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Բայդեն. Ես պարզ հասկացրեցի Պուտինին, որ այդ օրերն անցել են

Բայդեն. Ես պարզ հասկացրեցի Պուտինին, որ այդ օրերն անցել են
05.02.2021 | 14:08

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախազգուշացրել է, որ անցել են այն օրերը, երբ ԱՄՆ-ը «ճկվում էր Ռուսաստանի ագրեսիայի առջեւ»:

«Ես պարզ հասկացրեցի Պուտինին, բոլորովին այլ կերպ, քան իմ նախորդը, որ անցել են այն օրերը, երբ Միացյալ Նահանգները ճկվում էր Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների առջեւ՝ միջամտություն մեր ընտրություններին, կիբեռհարձակումներ, սեփական քաղաքացիների թունավորում»,- Պետդեպարտամենտում իր ելույթի ժամանակ ասել է Բայդենը:


«Ամերիկան վերադարձել է: Դիվանագիտությունը վերադարձել է»,- ասել է նա: «Մենք պետք է դիմավորենք գլոբալ մարտահրավերների արագացման այս նոր պահը` համաճարակից մինչեւ կլիմայական ճգնաժամ եւ միջուկային զենքի տարածում, ինչը կարող են լուծել միայն այն երկրները, որոնք համատեղ աշխատում են ընդհանուր գործի համար»,- ասել է նա: «Դա պետք է սկսվի դիվանագիտությունից, որը հիմնված է Ամերիկայի ամենանվիրական ժողովրդավարական արժեքների վրա՝ ազատության պաշտպանություն, հնարավորությունների պաշտպանություն, համընդհանուր իրավունքների պաշտպանություն, օրենքի գերակայության հանդեպ հարգանք, արժանապատիվ վերաբերմունք յուրաքանչյուր մարդու հանդեպ»

Դիտվել է՝ 2806

Մեկնաբանություններ