Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Իտալիայի նախագահը տնտեսագետ Դրագիին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել

Իտալիայի նախագահը տնտեսագետ Դրագիին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել
03.02.2021 | 23:03

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան փետրվարի 3-ին Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախկին ղեկավար Մարիո Դրագիին հանձնարարել Է ձեւավորել երկրի նոր կառավարություն՝ հաղորդել Է Կվիրինալի պալատի գրասենյակը:

«Նախագահ Սերջիո Մատարելլան այս առավոտյան հանդիպում Է ունեցել պրոֆեսոր Մարիո Դրագիի հետ, որի ընթացքում նրան հանձնարարել Է կառավարություն ձեւավորել»,-գրասենյակի ներկայացուցիչը հայտարարել Է Rai հեռուստաալիքի եթերում: Մատարելլան որոշել Է այս քայլին գնալ կառավարող կոալիցիայի ներսում ստեղծված ճգնաժամի պատճառով, որը հանգեցրել Է վարչապետ Ջուզեպե Կոնտեի պաշտոնաթողությանը: Անցած շաբաթ Մատարելլան հանձնարարել Էր խորհրդարանի Պատգամավորների պալատի խոսնակ Ռոբերտո Ֆիկոյին՝ կոնսուլտացիաներ անցկացնել եւ որոշել՝ կարելի Է հաղթահարել տարաձայնությունները կոալիցիայի ներսում եւ ձեւավորել այնպիսի կառավարություն, որը կկարողանա հույսը դնել խորհրդարանի կայուն մեծամասնության աջակցության վրա: Միեւնույն ժամանակ քննարկվել Է ինչպես Կոնտեի տարբերակը՝ նախարարների խորհրդի գլխավորությամբ, այնպես Էլ այն տարբերակը, որի դեպքում վարչապետ կդառնար մեկ ուրիշը:


Ֆիկոն փետրվարի 2-ի երեկոյան Մատարելլային զեկուցել Է, որ չի կարողացել գտնել այն տարբերակը, որի դեպքում կպահպանվեր ձախ կուսակցություններից եւ «5 աստղ» շարժումից բաղկացած կառավարող կոալիցիան: Մատարելլան համաքաղաքացիներին ուղերձում պարզաբանել Է, որ ճիշտ չի համարում այժմ խորհրդարանի վաղաժամկետ ընտրությունների անցկացումը, քանի որ Իտալիան վերապրում Է կորոնավիրուսի հերթական ալիքը, համավարակով պայմանավորված տնտեսական մեծ դժվարությունները: Նախագահն ընդգծել Է, որ նախընտրական արշավի գործընթացը եւ ընտրություններից հետո կոալիցիայի ձեւավորումը սովորաբար ձգձգվում Է ամիսներով: Մատարելլան ներկա իրադրության պայմաններում չի ցանկանում ընտրություններ եւ համառորեն պնդում Է՝ անհապաղ կառավարություն ձեւավորել Իտալիայի առավել սուր խնդիրները լուծելու համար:

Դիտվել է՝ 3172

Մեկնաբանություններ