Լրատվամիջոցները գրում են, որ լեգենդար ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:
Բան չունեմ ասելու, բարի, թող ղեկավարի, բարով ղեկավարի և թող հաջողությունների հասնի: Բայց չեմ հասկանում՝ նա ե՞րբ և ինչպե՞ս դարձավ լեգենդար: Ոչ մի անգամ չեմ հանդիպել, որ լեգենդար Սարգիս Հովսեփյանին, Հենրիկ Մխիթարյանին, ովքեր առավել քան արժանի են, նման բարձրագոչ գնահատականների արժանացնեն:
Լեգենդա՞ր… Լեգենդարը միայն «Արարատ-73»-ի ֆուտբոլիստներն էին, որոնք էլ այն ժամանակվա մեր ֆուտբոլի մի ուրույն հավաքական էին: Բոլորն անխտիր՝ անկրկնելի ու տաղանդավոր: Պետք է, վերջապես, բարձր պահել նման գնահատականների արժեքը: