Այսօր մի շարք երկրներում ընթանում են զանգվածային հանրահավաքներ, որոնք կազմակերպել են արհմիությունները՝ պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում։ Թուրքական ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան սարքեր է կիրառել Ստամբուլում ընթացող հանրահավաքը ցրելու համար։ Ցուցարարները փորձել են գնալ դեպի Տակսիմ կոչվող հրապարակը, չնայած այնտեղ վերանորոգման աշխատանքների պատճառով արգելված է զանգվածային միջոցառումների անցկացումը։ Հավաքված ամբոխը ոստիկանների ուղղությամբ նետել է դյուրավառ նյութով շշեր։