Լիբանանի «Աս-Սաֆիր» պարբերականը տեղեկացնում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ընդունել է Լիբանանի տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների և հանդիպման ընթացքում անդրադարձել է ճգնաժամի ընթացքում ազգային փոքրամասնությունների պահվածքին ու վիճակին: Սիրիայի նախագահը կարևորել է հայերի հավատարմությունը` նշելով, որ նրանք ամուր կապեր են հաստատելով ամբողջ հասարակության հետ` դարձել են այդ հասարակության անբաժանելի մասը: Ասադը հիշեցրել է հայերի հավատարմությունը նաև Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին, երբ նրանք չլքեցին Լիբանանը, ինչպես հիմա չեն լքում Սիրիան: