Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Ֆրանսուա Օլանդին մեկ տարում հաջողվեց այն, ինչ Սարկոզին կարողացել էր անել հինգ տարում

Ֆրանսուա Օլանդին մեկ տարում հաջողվեց այն, ինչ Սարկոզին կարողացել էր անել հինգ տարում
22.04.2013 | 12:11

Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտի հարցումներով` նախագահ Ֆրանսուա Օլանդի վարած քաղաքականությունից գոհ է ֆրանսիացիների 25 տոկոսը: 75 տոկոսը դժգոհ են և ծայրահեղ դժգոհ` փորձագետների գնահատականով այս ցուցանիշը բացարձակ ռեկորդ է Հինգերորդ հանրապետության պատմության մեջ: Իշխանության գալուց մեկ տարի հետո Ֆրանսուա Օլանդը կարողացել է ամբողջությամբ սպառել իր վստահության քվեն, 2012-ի մարտին նախագահական ընտրությունների առաջին փուլում սոցիալիստ թեկնածուի օգտին ձայն է տվել ֆրանսիացիների 30 տոկոսը: Ըստ հարցումների` նրանց համբերությունը սպառվում է, որովհետև չեն տեսնում տնտեսական վիճակի փոփոխություններ: Առաջնահերթ խնդիրները` գործազրկության նվազումը և կյանքի որակի բարելավումը, երկրորդ պլան են մղել միասեռ ամուսնությունների գրանցման օրինականացման պես խնդիրները:

Նախագահ Օլանդի վարկանիշի անկմանը նպաստեց մարտին կառավարության ներսում ծագած սկանդալը` Բյուջեի նախարար Ժերոմ Կայուզակը, որ հարկահանության կոշտ քաղաքականություն էր իրականացնում, պարզվեց` խուսափել է հարկեր վճարելուց: Սկանդալի հետևանքով վարկանիշի անկում ունեցավ վարչապետ Ժան Մարկ Էյրոն` ֆրանսիացիների միայն 30 տոկոսն են գոհ կառավարության գործունեությունից: Վարկանիշի նվազման նախագահական նախորդ ռեկորդը Նիկոլա Սարկոզիինն էր` 72 տոկոս: Նա այդ ցուցանիշին հասել էր պաշտոնավարման հնգամյակի վերջում:

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ