Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել չինական Սիչուան շրջանում։ Մահացել է ավելի քան 46 մարդ։ Այդ մասին Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը հաղորդել են տեղի իշխանությունները։ Վերջին տվյալներով՝ տուժել է մոտ 400 մարդ։ Աղետի գոտում այժմ ընթանում են փրկարարական աշխատանքներ։
6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 8.00-ին Լեշան քաղաքից 100 կմ հեռավորության վրա։