Վենեսուելայի ընդդիմությունը պաշտոնապես դիմել է համապատասխան մարմիններին՝ կիրակի օրը տեղի ունեցած նախագահի արտահերթ ընտրությունների ձայների վերահաշվարկի համար։ Ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսն ընտրություններում պարտություն է կրել ձայների չնչին տարբերությամբ։ Պաշտոնական տվյալներով՝ նախագահի պաշտոնակատար Մադուրոն ստացել է 50,8 տոկոս ձայն, իսկ Կապրիլեսը՝ 49,1 տոկոս։
Նշենք, որ Վենեսուելայի ընդդիմության՝ ձայների վերահաշվարկ անցկացնելու պահանջը ողջունել է նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։