Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Պակիստանում սպանվել են գրոհայիններ

Պակիստանում սպանվել են գրոհայիններ
15.04.2013 | 00:52

Պակիստանի հյուսիս-արևմուտքում ԱՄՆ անօդաչու թռչող սարքի հերթական թռիչքի հետևանքով ոչնչացվել են 5 գրոհայիններ։ Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, ամերիկյան անօդաչու թռչող սարքերը կրակ են բացել Աֆղանստանի սահմանի մոտ գտնվող Դատա Խել բնակավայրի շենքերի վրա։ Նախնական տվյալներով՝ հարձակման ժամանակ շինություններում են գտնվել ծայրահեղական խմբավորման անդամներ։ Պաշտոնական Իսլամաբադը բազմիցս է պահանջել Վաշինգտոնից դադարեցնել նման թռիչքները, քանի որ դա խախտում է Պակիստանի ինքնավարությունը և տարածաշրջանում սրում հակաամերիկյան տրամադրությունները։

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ