Բիրմայի նախագահ Թեյն Սեյնը Նոր տարվա տոնախմբության առթիվ հնչեցրած իր խոսքում բնակիչներին համախմբման և հակամուսուլմանական բռնությունների դադարեցման կոչ է արել։ Կրոնական բախումների հետևանքով անցած ամիս այստեղ ավելի քան 40 մարդ էր մահացել։ Նախագահի խոսքով՝ տարբեր կրոնական դավանանք ունեցող անձինք կարող են գործել՝ միմյանց հարգելով։ Նոր տարվա տոնախմբությունը Բիրմայում ուղեկցվում է ջրի փառատոնով, ջրով օծումն այստեղ խորհրդանշում է մեղքերից ազատում։
Նախագահն իր խոսքում ասել է, որ անհրաժեշտ է ջրով լվանալ Բիրմայում տիրող հակամարտություններն ու անկայունությունը։