Վենեսուելայի ընդդիմության ներկայացուցիչները պաշտոնական բողոք են ներկայացրել երկրի նախագահի պաշտոնակատար և նախագահի թեկնածու Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ։
Երեկ՝ քվեարկության նախօրեին, երբ արգելված է քարոզչությունը, պետական հեռուստատեսությունը ցուցադրել է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է Մադուրոն այցելում նախկին նախագահ Ուգո Չավեսի գերեզմանին։ Ըստ ընդդիմադիրների՝ դա օրենսդրական նորմերի խախտում է։
Նշենք, որ այսօր Վենեսուելայում տեղի են ունենում նախագահի ընտրություններ։