Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Աննա Ախմատովա` Բանաստեղծություններ 1909-1945

Աննա Ախմատովա` Բանաստեղծություններ 1909-1945
14.04.2013 | 14:43

Նիկիտսկիի անտիկ գրքերի գրախանութում կայացած աճուրդում 1,7 միլիոն ռուբլով վաճառվել է Աննա Ախմատովայի «Բանաստեղծություններ.1909-1945» ժողովածուի հազվագյուտ նմուշը: Գիրքը հրապարակվել է 1946 թ., երբ Վասիլի Ժդանովը հանդես եկավ «Լենինգրադ» ու «Զվեզդա» ամսագրերի մասին հայտնի ելույթով և «օրենքից դուրս» հայտարարեց Աննա Ախմատովային ու Միխայիլ Զոշչենկոյին: Գրքի տպաքանակը հրապարակումից հետո ոչնչացվել է, պահպանվել են եզակի օրինակներ: Վաճառված նմուշի բարձր գինը պայմանավորված է նաև Աննա Ախմատովայի ինքնագրով:

Դիտվել է՝ 4263

Մեկնաբանություններ