Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի թաղմանը, որը տեղի կունենա Լոնդոնում ապրիլի 17-ին, հրավիրված է ավելի քան 2 հազար մարդ։ Այդ մասին հայտարարել է կառավարության աշխատակազմը։ Իրենց մասնակցության մասին հաստատել են Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդը, վարչապետ Դևիդ Քեմերոնը, նախկին վարչապետներ Թոնի Բլերը և Գորդոն Բրաունը, Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Ֆրեդերիկ Վիլլեմ դե Քլերքը։ Հրավիրված են նաև տարբեր տարիների ԱՄՆ նախագահները, Հիլարի Քլինթոնը, եվրոպական կառույցների ղեկավարներ։
Հուղարկավորության արարողությունը կմեկնարկի ապրիլի 17-ին՝ տեղի ժամանակով 11.00, սուրբ Պողոսի տաճարում։ Այն կհեռարձակվի ուղիղ եթերում։