ԱՄՆ-ը կատարեց խոստումը և հրապարակեց Մագնիցկու ցանկը` այն պաշտոնատարների անունները, ում ամերիկյան իշխանությունը համարում է մարդու իրավունքների խախտման մասնակից և ում նկատմամբ կիրառում է ֆինանսական ու վիզային պատժամիջոցներ: Մոսկվան հայտարարել է, որ համարժեք պատասխանը չի հապաղի: Նախապես կոնգրեսմենները պահանջում էին ցուցակում ներառել 280 պաշտոնատարի, սակայն Սպիտակ տունը, զգուշանալով հարաբերությունների լարումից, ցուցակում թողել է ընդամենը 18 պաշտոնյայի` երաշխիքներ չտալով, որ հետո ցուցակը չի համալրվի: