Արիստոտել Օնասիսի թոռնուհին` Աֆինան վաճառում է այն կղզին, որտեղ հուղարկավորված են պապը և ծնողները: Արիստոտել Օնասիսը Սկորպիոս կղզին գնել էր անցյալ դարի 60-ական թթ., 3 միլիոն դրահմով և այնտեղ կառուցել էր իր դաստակերտները: Կղզում է կայացել Արիստոտել Օնասիսի և Ժակլին Քենեդիի պսակադրությունը: Օնասիսի մահից հետո կղզին ժառանգել էր դուստրը` Քրիստինան, նրա մահից հետո` Աֆինան: Կղզու վաճառքի գինը չի ճշտվում, նշվում է 200 միլիոն դոլար, որը առաջիկայում կվճարի ռուս միլիարդատերերից մեկը: