Մերձավորարևելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որն «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։ «Պաղեստինա-իսրայելական հակամարտության չկարգավորվածությունը ապակայունացնող ազդեցություն է թողնում ողջ տարածաշրջանի վրա։ Ճգնաժամը Գազայի շուրջ դարձել է լիբանանա-իսրայելական առճակատման կատալիզատոր»,- հայտարարել է նա։               
 

Քաթարն ու Լիբիան վարկ կտան Եգիպտոսին

Քաթարն ու Լիբիան վարկ կտան Եգիպտոսին
11.04.2013 | 10:32

Քաթարի և Լիբիայի կառավարությունները Եգիպտոսին 5 միլիարդ դոլարի վարկ հատկացնելու մասին որոշում են ընդունել։ Այն ուղղվելու է երկրի տնտեսությունը զարգացնելու համար։ Ավելի վաղ Քաթարն արդեն իսկ Եգիպտոսին հատկացրել էր 5 միլիարդ դոլար։
Կահիրեն այժմ բանակցություններ է անցկացնում Միջազգային արժութային հիմնադրամի հետ՝ նոր դրամական օգնություն ստանալու համար։

Դիտվել է՝ 1156

Մեկնաբանություններ