Մերձավորարևելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որն «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։ «Պաղեստինա-իսրայելական հակամարտության չկարգավորվածությունը ապակայունացնող ազդեցություն է թողնում ողջ տարածաշրջանի վրա։ Ճգնաժամը Գազայի շուրջ դարձել է լիբանանա-իսրայելական առճակատման կատալիզատոր»,- հայտարարել է նա։               
 

Վենեսուելայում ոչինչ չի փոխվում

Վենեսուելայում ոչինչ չի փոխվում
07.04.2013 | 17:31

Վենեսուելայի նախագահի թեկնածու Նիկոլաս Մադուրոն ընտրություններից մեկ շաբաթ առաջ ի լուր աշխարհի հայտարարել է, որ իր դեմ մահափորձ է նախապատրաստվում և խնդրել է զգոն լինել ժողովրդին: Նիկոլաս Մադուրոն մեղադրել է ԱՄՆ-ի երկու նախկին դեսպաններին: «Նրանց նպատակը իմ սպանությունն է, որովհետև նրանք գիտեն, որ չեն կարող ինձ հաղթել ազատ ընտրություններում, այս ամենի հետևում Ռոջեր Նորյեգայի և Օտտո Ռայխի (ԱՄՆ նախկին դեսպաններ) ձեռքերն են, նաև Սալվադորի աջ ուժերի, որ ինձ սպանելու համար վարձու մարդասպան են ուղարկել»,-ասել է նախագահի թեկնածուն: Նրանից առաջ մահափորձի մասին Telesur հեռուստաալիքով պատմել էր Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Էլիաս Խաուն. նա կոնկրետ անուններ էր նշել և ասել էր, որ խոսքը Սալվադորցի ահաբեկիչների մասին է:

Նիկոլաս Մադուրոն նաև ասել է, որ աջ ուժերի ներկայացուցիչները Կարակասում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներից մեկի հետ ծրագրում են Բոլիվար նահանգում էլեկտրականության անջատման ծրագիր, որի փաստական ապացույցներ կան` լուսանկարներ և ձայնագրություններ: Նախագահի թեկնածու, ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսը հերքել է Մադուրոյի այս հայտարարությունը. «Էլեկտրականությունն անջատվում է ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը սաբոտաժ է ծրագրել, այլ այն պատճառով, որ նրանք, ովքեր ղեկավարում են կառավարությունը, պրոբլեմներ լուծելու իրենց լիակատար անկարողությունն են դրսևորում»:

Դիտվել է՝ 1083

Մեկնաբանություններ