Մերձավորարևելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որն «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։ «Պաղեստինա-իսրայելական հակամարտության չկարգավորվածությունը ապակայունացնող ազդեցություն է թողնում ողջ տարածաշրջանի վրա։ Ճգնաժամը Գազայի շուրջ դարձել է լիբանանա-իսրայելական առճակատման կատալիզատոր»,- հայտարարել է նա։               
 

Նոր պաշտոն 34 տարեկանում

Նոր պաշտոն 34 տարեկանում
07.04.2013 | 17:15

ԱՄՆ Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը փոխվեց` Վիկտորիա Նուլանդին փոխարինեց Ջեն Փսակին, որ նախկինում աշխատել է Սպիտակ տանը, եղել է Բարաք Օբամայի նախընտրական շտաբի մամլո քարտուղարը: Կադրային դիվանագետ Վիկտորիա Նուլանդը հավանաբար կնշանակվի ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական` պաշտոնը թափուր է, երբ Ֆիլիպ Գորդոնը տեղափոխվեց Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհուրդ:

Դիտվել է՝ 952

Մեկնաբանություններ