Թուրքիան ուղղակիորեն աջակցում է Սիրիայի ընդդիմությանը։ Այդ մասին այսօր հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ հարցազրույց տալով թուրքական հեռուստաընկերություններից մեկին։ Նա նշել է նաև, որ շարունակելու է պայքարն ահաբեկչական խմբավորումների դեմ։
Ասադն ասել է, որ Թուրքիայի գործող իշխանությունն իր ձեռքերը լվացել է Սիրայում թափվող արյամբ և նպաստում է այնտեղ անմեղ մարդկանց սպանություններին։ «Թողնել նախագահին իր պաշտոնում, թե հեռացնել. սա բացառապես սիրիացիների լուծելիք հարցն է։ Շատ երկրների առաջնորդներ տրամադրված են իմ դեմ, սակայն նրանք իրավունք չունեն պահանջել իմ հրաժարականը։ Այդ հարցը լուծում է միայն Սիրիայի ժողովուրդը»,- ասել է Ասադը։ Նա նաև նշել է, որ շատ երկրներ ցանկացել են Սիրիայի կործանումը, սակայն դա տեղի չունեցավ, որքան էլ նրանք ջանքեր էին թափում։ «Մեր հողերը զավթած Իսրայելը շարունակում է մնալ մեր իրական թշնամին»,- ընդգծել է Ասադը։