2013-ի հուլիսին լույս աշխարհ կգա Մեծ Բրիտանիայի թագաժառանգը` արքայազն Ուիլյամը և հերցոգուհի Քեթրինը տղա են ունենալու: Մինչ այդ հայտարարվել էր, որ սպասվող երեխան աղջիկ է, հետո հայտնի դարձավ, որ տղա է: Ուիլյամն ու Քեյթը հրաժարվել են ավանդական երեկույթից, որի ժամանակ ընկերներն ու բարեկամները ապագա երեխայի համար նվերներ են բերում: Արքայական զույգը կարծում է, որ երեկույթը իրենց կարգավիճակին հարիր չէ, Քեյթը նաև չի ցանկանում հասարակության ուշադրությունը հրավիրել չծնված երեխայի վրա: