Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ֆրանսիացիները բողոքում են միասեռ ամուսնությունների դեմ

Ֆրանսիացիները բողոքում են միասեռ ամուսնությունների դեմ
25.03.2013 | 11:43

Փարիզում տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել միասեռ ամուսնությունների օրինականացման և միասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրման դեմ։ Ոստիկանության տվյալներով՝ բողոքի ակցիային մասնակցել է մոտ 300 հազար մարդ։ Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ՝ Ելիսեյան դաշտեր մուտք գործել փորձող ցուցարարներին ցրելու համար։
Հանրահավաքի մասնակիցները պահանջում են անցկացնել համապետական հանրաքվե միասեռ ամուսնությունների օրինականացման հարցով։ Օրինագծի ընդդիմախոսները վերջին անգամ բողոքի ակցիա էին կազմակերպել հունվարին։ Այն ժամանակ փողոց էր դուրս եկել մոտ 340 ցուցարար։ Ֆրանսիայի խորհրդարանը հունվարին հավանության էր արժանացրել կառավարության կողմից ներկայացված օրինագիծը, որն օրինականացնում էր համասեռամոլների ամուսնությունները։ Ապրիլին օրինագիծը կքննարկվի Սենատում։

Դիտվել է՝ 1250

Մեկնաբանություններ