ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Իրաք։ Նրա այցելության մասին նախապես չի տեղեկացվել։ Սա պետքարտուղարի պաշտոնում Քերիի առաջին այցն է Իրաք։ Ակնկալվում է, որ նա կոչ կանի երկրի իշխանություններին ուժեղացնել Սիրիայի հետ սահմանի վերահսկողությունը, որպեսզի կանխվի զինամթերքի և Իրանից գրոհայինների ներթափանցումը Սիրիա։ Նա կպահանջի նաև երկրի իշխանությունից թույլ չտալ Իրաքի օդային տարածքն օգտագործվի Սիրիա թռչող իրանական ինքնաթիռների կողմից։