Կենտրոնական Աֆրիկայի մայրաքաղաք Բանգիում՝ նախագահական նստավայրի մոտ, ընթանում են արյունահեղ մարտեր։ Ապստամբած զորքերը փորձում են պաշտոնից հեռացնել երկրի նախագահ Ֆրանսուա Բոզիզեին։ Ականատեսների խոսքով՝ գիշերային անդորրից հետո քաղաքում լսվում են կրակոցներ ու պայթյուններ։
Կառավարության և ընդդիմադիր կոալիցիայի միջև խաղաղության համաձայնությունն այս երկրում խախտվել է չորեքշաբթի։