Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մարթենսը ջուր մաղեց «Ժառանգության» գլխին

Մարթենսը ջուր մաղեց «Ժառանգության» գլխին
15.03.2013 | 15:03

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության` իրեն հասցեագրված բաց նամակին` երեկ երեկոյան Բրյուսելում ԵԺԿ-ի նախագահ Վիլֆրիդ Մարթենսը, «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում, ասել է.

«Ընտրություններից մի քանի շաբաթ առաջ ես մեկնեցի Երևան և հանդիպեցի նաև Րաֆֆի Հովհաննիսյանին։ Նա շատ քաղաքավարի էր, և ամեն բան կարգին էր։ Դիտորդների գնահատականները շատ հստակ էին՝ այս ընտրություններում իրական առաջընթաց կար։ Իհարկե, ոչ բոլոր բարեփոխումներն էին իրագործվել, բայց առաջընթացը հսկայական էր, և ես կարծում եմ ՝ճիշտ չի լինի ասել, թե այս ընտրությունները կեղծված էին։ Կարծում եմ՝ Հայաստանի նախագահը իսկապես և ճիշտ ձևով ընտրվել է»:
irates.am-ն արդեն իրազեկել է, որ, Վիլֆրիդ Մարթենսի ու Սերժ Սարգսյանի երեկվա հանդիպումից առաջ, «Ժառանգություն»-ը բաց նամակ էր հասցեագրել Եվրոպայի ամենամեծ և ազդեցիկ կուսակցության ղեկավարին` ընդգծելով, թե «իրականում, նախագահական ընտրությունների արդյունքները զանգվածաբար կեղծվել են, Սերժ Սարգսյանը փորձել է գողանալ հաղթանակը՝ քվեատուփերի լցոնման, քվեաթերթիկների գողության և բազմակի քվեարկությունների միջոցով»։ Բացի այդ, «Ժառանգություն»-ը նաև սպառնացել էր, թե կվերանայի իր անդամակցությունը ԵԺԿ-ին, եթե Սերժ Սարգսյանի վերընտրության վերաբերյալ Մարթենսի դիրքորոշումը դառնա ողջ կուսակցության պաշտոնական տեսակետը։

Ի պատասխան` ԵԺԿ-ի նախագահը անհիմն է որակել եվրոպական այս ընտանիքի անդամ «Ժառանգության» կողմից իրեն ուղղված մեղադրանքները։ «Միգուցե Սերժ Սարգսյանի մրցակիցը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ստացել է քվեների ոչ թե իր ակնկալած 20 տոկոսը, այլ շատ ավելին՝ 37 տոկոս, և գուցե հիմա նա պատրանքներ ունի, թե կարող էր ստանալ մեծամասնությունը, սակայն սրանք իրական փաստեր չեն։ Իրականությունն այն է, որ ընտրությունների առաջին փուլում ձայների մեծամասնությունը ստացել է գործող նախագահը»,-«Ժառանգության» պատրանքները ցրել է Մարթենսը:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1506

Մեկնաբանություններ