Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը շնորհավորելով Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոյին Հռոմի պապ ընտրվելու կապակցությամբ` նրան հրավիրել է Սուրբ երկիր: Կարևորելով նաև Բենեդիկտոս 16-րդի գահակալության տարիները` Շիմոն Պերեսը ասել է, որ Վատիկանի և հրեա ժողովրդի հարաբերությունները վերջին 2000 տարում ամենաբարձր մակարդակի վրա են և մեծ ներդրում ունի Բենեդիկտոս 16-րդը, որ իր գրքերից մեկում անհամոզիչ էր որակել այն թեզը, թե հրեաներն են մեղավոր Հիսուս Քրիստոսի մահվան համար: