Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ մարտի 5-ին մահացած նախագահ Ուգո Չավեսի դին ամենայն հավանականությամբ չի զմռսվի, ինչպես ենթադրվում էր առաջ։ Անցած շաբաթ Մադուրոն խոստացել էր, որ Չավեսի դին կզմռսվի և կտեղադրվի դամբարանում, ինչպես Լենինի, Խո Շի Մինի և Մաո Ցզեդունի մարմինները։
Սակայն Վենեսուելա ժամանած ռուս և գերմանացի փորձագետները որոշել են, որ աճյունը հնարավոր չէ զմռսել, քանի որ նրա մահից անմիջապես հետո չեն անցկացվել հատուկ նախապատրաստական աշխատանքներ։
Նշենք, որ Չավեսի մահվան կապակցությամբ հայտարարված պաշտոնական սուգը Վենեսուելայում երկարաձգվել է մինչև մարտի 15-ը։