Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները ծաղր է անվանել Ֆոլքլենդյան կղզիներում անցկացված հանրաքվեն, որտեղ ընտրողների գրեթե 99 տոկոսը քվեարկել է բրիտանական տարածքում մնալու օգտին։ Նա նաև երախտագիտություն է հայտնել ընդդիմությանը՝ կառավարությանը սատարելու համար, որը կոչ է անում Մեծ Բրիտանիային վերադառնալ բանակցային սեղանի շուրջ և քննարկել վիճելի տարածքների հարցը։ Արգենտինայի նախագահը նշել է, որ երկխոսությունը համաձայնության հասնելու միակ ճանապարհն է։
Հիշեցնենք, որ 1982 թվականին Ֆոլքլենդյան կղզիների պատկանելության խնդրի շուրջ առաջացած տարաձայնությունները Բուենոս Այրեսի և Լոնդոնի միջև հանգեցրին կարճատև, բայց արյունահեղ բախումների, ինչն ավարտվեց Արգենտինայի պարտությամբ։