Fendi նորաձևության տունը գարնանը սկսում է վերանորոգել Հռոմի շատրվանները և սկսելու է հանրահայտ Տրևիից, փոխարենը պետությունը թույլ կտա 2015-ին` ի պատիվ Fendi-ի 90-ամյակի, ցուցադրություն անցկացնել շատրվանի մոտ: Fendi նորաձևության տունը վերանորոգման աշխատանքները կշարունակի չորս տարի` ստանալով գովազդի հնարավորություն Հավերժական քաղաքի շատրվանների միջոցով, որ դեռ ընտրված չեն: