Մեխիկոյի երկնաքերերից մեկում, որտեղ գտնվում է Pemex պետական նավթային ընկերության գրասենյակը, պայթյուն է տեղի ունեցել։ Ավելի քան 14 մարդ զոհվել է, 100-ը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Միգել Անխել Օսորիո Չոն։
Գրասենյակը գտնվում է Մեքսիկայի մայրաքաղաքի բիզնես կենտրոնում։ Նավթային այդ ընկերությունում աշխատում են հարյուրավոր մարդիկ։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Իրավապահների հաղորդմամբ՝ 54-հարկանի շենքի նկուղում մնացել են մարդիկ, որոնք չեն կարողանում դուրս գալ։