Սիրիայի կառավարությունը հայտարարում է, որ իսրայելյան ինքնաթիռները ռումբեր են նետել Դամասկոսի հյուսիս-արևմուտքում գործող կենտրոնի վրա, որտեղ իրականացվում են ռազմական հետազոտություններ։ Ռմբակոծման հետևանքով մահացել է կենտրոնի 2 աշխատակից, 5-ը՝ վիրավորվել են։
Իսրայելի իշխանություններն օդային հարձակման մասին տեղեկությունն առայժմ չեն մեկնաբանում։ Իսրայելը բազմիցս է անհանգստություն հայտնել այն մասին, որ Սիրիայից զենք է մատակարարվում ՙՀզբոլահ՚ արմատական շարժմանը։