Չեխիայի նախագահ է ընտրվել Միլոշ Զեմանը։ 96 տոկոս քվեաթերթիկների հաշվարկը ցույց է տվել, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Զեմանը հավաքել է 55,47 տոկոս ձայն, նրա մրցակից Կարել Շվարցենբերգը ստացել է ձայների 44,53 տոկոսը։
Շվարցենբերգն արդեն ընդունել է իր պարտությունը և շնորհավորել է նորընտիր նախագահին։