Մալիում ընթացող ռազմական գործողությունները, Սիրիայի ներքին վիճակը, Ալժիրում ահաբեկիչների գործողություններն են հեռախոսային զրույցի ընթացքում քննարկել ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման և Ֆրանսուա Օլանդը։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Խոսելով Մալիում ֆրանսիական առաքելության մասին՝ Օբաման իր աջակցությունն է հայտնել Օլանդին։ Վերջինս իր շնորհակալությունն է հայտնել Պենտագոնի կողմից ֆրանսիական զինված ուժերին էական օգնություն ցուցաբերելու համար։
Երկու նախագահներն իրենց լուրջ անհանգստություն են հայտնել Սիրիայի հումանիտար ճգնաժամի առնչությամբ, ինչն իր հետքն է թողել նաև հարևան երկրներում։