Մոսկվայի ՆԳ վարչությունը հայտարարել է, որ Մոսկվայում գործազուրկ բնակչի տնից գողացել են 1,2 միլիոն ռուբլի պարունակող սեյֆը և ոսկե մատանին:
vz.ru-ի փոխանցմամբ` ոստիկանությունը հայտնել է, որ անհայտ անձը, կոտրելով դռան փականը, ներխուժել է բնակարան և առևանգել 1,2 միլիոն ռուբլի:
Նշվում է, որ փաստի առնչությամբ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել: