Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Օբաման նախազգուշացնում է Սիրիային քիմիական զենք չկիրառելու մասին

Օբաման նախազգուշացնում է Սիրիային քիմիական զենք չկիրառելու մասին
04.12.2012 | 12:54

ԱՄՆ-ն զգուշացնում է Սիրիայի կառավարությանը, որ եթե վերջինս որոշի կիրառել քիմիական զենք սեփական ժողովրդի նկատմամբ, ապա ստիպված կլինի պատասխանատվություն կրել նման գործողությունների համար։ Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Նա անդրադարձել է այդ թեմային, քանի որ ամերիկյան հետախուզությունը Սիրիայի քիմիական զենքի օբյեկտներում արձանագրել է որոշակի ակտիվություն։
«Ես ցանկանում եմ, որպեսզի Ասադը և իր ենթականերն իմանան, որ աշխարհը հետևում է նրանց գործողություններին։ Քիմիական զենքի կիրառումը մենք համարում ենք անընդունելի։ Մենք թույլ չենք տա՝ 21-րդ դարում կյանքը մթագնի նախորդ հարյուրամյակի ամենասարսափելի զենքի գործածման հետևանքով»,- ասել է Օբաման։ ԱՄՆ ղեկավարը, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ հետևանքներ կունենա զենքի կիրառումը Սիրիայի ղեկավարության համար։

Դիտվել է՝ 1434

Մեկնաբանություններ