Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հայանպաստ և հակահայ հոդվածները թարգմանաբար ներկայացվում են «Մարմարայի» էջերում

Հայանպաստ և հակահայ հոդվածները թարգմանաբար ներկայացվում են «Մարմարայի» էջերում
27.10.2012 | 12:59

«Թուրքիայի թերթերում հեղինակավոր քրոնիկագիրներ, խմբագիրներ կան, ովքեր հայոց իրավունքները և հայոց դատը ավելի լավ են պաշտպանում, որպիսին մենք շատ դեպքերում չենք կարող ներկայացնել,- գրողների տանը կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց Պոլսում լույս տեսնող «Մարմարա» թերթի խմբագիր, արձակագիր Ռոպեր Հատտեճյանը: Հայանպաստ և հակահայ հոդվածները թարգմանաբար ներկայացվում են «Մարմարայի» էջերում: Ռ. Հատտեճյանի խոսքով` Պոլսում, նաև Սփյուռքում և Հայաստանում պետք է տեղյակ լինեն, թե թուրք մտավորականներն ինչ են մտածում հայ ժողովրդին վիճակված ճակատագրի մասին:

Անդրադառնալով պոլսահայ գրականությանը` Ռ. Հատտեճյանն ասաց, որ 1917, 1918, 1920 թվականներին Պոլսում կար հայ մամուլ, և նրանում այնպիսի գրականություն, որ անհավատալի է: «Ես չեմ գտնում այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս կարող էին 1915-ից հետո հայ գրականություն ստեղծել: Բայց եթե նրանք վայր դնեին իրենց գրիչը, վերանար հայ գրականությունը, մենք գոյություն չէինք ունենա Թուրքիայի մեջ»,-ասաց Ռ. Հատտեճյանը: Նա շուրջ 45 տարի «Մարմարա» օրաթերթի խմբագիրն է և համաձայն չէ այն կարծիքին, թե լրագրությունը խանգարում է գրականությանը:
«Իմ հրապարակախոսության մեջ գրականություն կա և իմ գրականության մեջ` հրապարակախոսություն»,-ասաց նա:
Գրականագետ Սուրեն Դանիելյանի խոսքով` պոլսահայ արձակագիրն իր «Հուշատետրի» հատորներով, «Առաստաղ» երկհատոր վեպով երևան է հանում հայ ժողովրդի անհանսգտությունները, հայության իր ժամանակի բնութագիրը, այն, ինչի պակասը իսկապես կա:
Ռոպեր Հատտեճյանը հանդիպման ժամանակ մասնավորապես ընդգծեց, որ Սփյուռքում և Պոլսում մտահոգիչ է լեզվի խնդիրը: «Սփյուռքում հայասեր մարդու համար ամենամեծ ողբերգությունն է տեսնել, որ հայ մարդը հայերեն չի խոսում: Այս տեսակետից մեր բոլորի համար երջանկություն է Հայաստան գալը, ուր շուրջդ բոլորը հայեր են խոսում»,-ասաց նա:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ