Բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում այս տարի Նոբելյան մրցանակի են արժանացել ճապոնացի Սինյա Յամանական և բրիտանացի Ջոն Գերդոնը՝ ցողունային բջիջների և կենդանիների կլոնավորման ոլորտներում կատարված աշխատանքների համար։
Բժշկության ոլորտում մրցանակակիրների հայտարարմամբ այսօր բացվել է Նոբելյան շաբաթը։ Այս տարի մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 1,2 միլիոն դոլար։