ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Մեկնարկում է ՄԱԳԱՏԷ-ի ամենամյա գլխավոր նստաշրջանը

Մեկնարկում է ՄԱԳԱՏԷ-ի ամենամյա գլխավոր նստաշրջանը
17.09.2012 | 12:34

Այսօր Ավստրիայի մայրաքաղաքում մեկնարկում է ՄԱԳԱՏԷ-ի ամենամյա գլխավոր նստաշրջանը, որի ընթացքում 155 երկրների ներկայացուցիչները կքննարկեն միջուկային և ռադիոակտիվ անվտանգության ոլորտում միջազգային համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև երաշխիքների ընդունումը` ԿԺԴՀ-ի հետ միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակում:
Ավանդույթի համաձայն՝ նստաշրջանի մասնակիցները սուր քաղաքական քննարկումներ չեն անցկացնում։ Շեշտը դրվում է տեխնիկական համագործակցության, անվտանգության ամրապնդման և այլ հարցերի վրա։

Դիտվել է՝ 1766

Մեկնաբանություններ