Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ժամանակակից արվեստի անդրանիկ փառատոն Շուշիում

Ժամանակակից արվեստի անդրանիկ փառատոն Շուշիում
12.09.2012 | 15:07

«Շուշի Արթ Փրոջեքթի» նախաձեռնությամբ հոկտեմբերի 1-ին Շուշիում կմեկնարկի է ժամանակակից արվեստի անդրանիկ նախագիծը, որին կմասնակցեն շուրջ 20 ժամանակակից արվեստագետներ Հայաստանից և սփյուռքից, կկազմակերպվի է նաև տեղի արվեստագետների ստեղծագործությունների ցուցադրություն:

Ծրագրում կներառվեն են ժամանակակից արվեստի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են բացօթյա ներկայացումները, վիդեոարթը, լենդ-արթը և այլն: «Կցուցադրվեն Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները» հանրահայտ ֆիլմը, կլինեն կլոր-սեղան-հանդիպումներ մասնակից արվեստագետների հետ, համերգ և այլ միջոցառումներ: Նախագծի ավարտից հետո այն կներկայացվի Երևանում` ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Շուշիում ստեղծված գործերի մի մասը կնվիրաբերվի քաղաքին:
«Շուշի Արթ Փրոջեքթը» (ՇԱՓ) անկախ արտիստական նախաձեռնություն է: Նպատակներից են ժամանակակից արվեստի միջոցով Շուշիում տարաբնույթ ներդրումներ կատարելը, բացառիկ պատմամշակութային ստրատեգիական նշանակություն ունեցող այս քաղաքի արժևորումը, միջազգային հանրության, զբոսաշրջիկների, արվեստագետների և մշակութային հաստատությունների ուշադրությունն այստեղ հրավիրելը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ -Զրույցը «Շուշի Արթ Փրոջեքթի» համադրող Լիլիթ Սարգսյանի հետ` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներում

Դիտվել է՝ 7742

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ