«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Հնդկաստանը նոր նախագահ ունի

 Հնդկաստանը նոր նախագահ ունի
22.07.2012 | 18:20

Ֆինանսների նախկին նախարար Պրանաբ Մուկերջին կդառնա Հնդկաստանի 13-րդ նախագահը և հուլիսի 25-ին կփոխարինի Պրատիբհա Պատիլին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2007 թվականից և Հնդկաստանի առաջին կին նախագահն էր։ Նոր նախագահն իշխող կուսակցության՝ Հնդկական ազգային կոնգրեսի ամենահին անդամներից մեկն է։

Նրա օգտին քվեարկել են երկրի խորհրդարանի երկու պալատների անդամների կեսից ավելին և նահանգների օրենսդրական ժողովները:
Նորընտիր նախագահի թեկնածությունն առաջադրել է իշխող կոալիցիան։ Մուկերջին ժամանակին զբաղեցրել է նաև արտաքին գործերի և պաշտպանության նախարարի պաշտոնները:
Հնդկաստանի նախագահն իրականացնում է հիմնականում ներկայացուցչական գործառույթ: Երկրի կառավարման հիմնական լիազորությունները պատկանում են կառավարությանն ու վարչապտին։ Նախագահը պարզապես հաստատում է կառավարության որոշումները։

Դիտվել է՝ 2274

Մեկնաբանություններ