ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Նախաբանակցային սանդուղքի աստիճանները

Նախաբանակցային սանդուղքի աստիճանները
18.07.2012 | 13:11

Իրանի և վեցյակի բանակցությունները կշարունակվեն, եթե փորձագետների խորհրդակցության ժամանակ դրական արդյունքներ գրանցվեն, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը: Իսկ մինչ այդ կբանակցեն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալի Բաղերին և Եվրամիության անվտանգության ու արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշտոնի ներկայացուցիչ Հելգա Շմիդտը, ապա Եվրամիության անվտանգության ու արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշտոնը և ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Սայիդ Ջալիլին: Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների նախորդ փուլը հուլիսի 3-ին Ստամբուլում էր:

Դիտվել է՝ 1564

Մեկնաբանություններ