ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Քլինթոնը ՌԴ-ին մեղադրել է Սիրիային ուղղաթիռներ մատակարարելու համար

Քլինթոնը ՌԴ-ին մեղադրել է Սիրիային ուղղաթիռներ մատակարարելու համար
13.06.2012 | 00:58

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը Ռուսաստանի իշխանություններին մեղադրել է Սիրիայի կառավարությանը մարտական ուղղաթիռներ մատակարարելու համար: Ելույթ ունենալով Վաշինգտոնում տեղի ունեցող համաժողովում` Քլինթոնը հայտարարել է, որ մարտական ուղղաթիռները գտնվում են Ռուսաստանից Սիրիա ճանապարհի վրա:
«Միացյալ Նահանգները մտավախություն ունի, որ ուղղաթիռները կարող են նպաստել հակամարտության կտրուկ լարմանը»,- ասել է պետքարտուղարը: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հրաժարվել է հայտնել Սիրիային ուղղաթիռներ տրամադրելու մասին տեղեկատվության աղբյուրը: Սպասվում է, որ հունիսի 13-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ կքննարկի նաև Թեհրանի մասնակցությամբ Սիրիայի խնդրով համաժողով հրավիրելու հարցը, ինչին խիստ դեմ է պաշտոնական Վաշինգտոնը: Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար ՈՒիլյամ Հեյգը, որ այցով գտնվում է Պակիստանում, հայտարարել է, որ իրենց դաշնակից երկրների կողմից Սիրիա ռազմական ներխուժման հարց չի քննարկվում: Փոխարենը ձեռնարկվում են բոլոր միջոցները Սիրիայում իշխանության խաղաղ փոխանցման ուղղությամբ:

Դիտվել է՝ 2402

Մեկնաբանություններ