Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 

Մարգարեություն

Մարգարեություն
18.06.2024 | 08:03

Իմ մահվան օրը, կմարեն աշխարհի լույսերը բոլոր,

ՈՒ տխրությունը իր բաց թևերով կծածկի լուսատուն՝

Արևը միակ։

Մայթերն ու փողոցները դատարկով կլցվեն,

Մարդիկ իրար հետ շշուկով կխոսեն,

Կպատմեն իրար, մեռնողի մասին։

Իմ մահվան օրը՝ ամպրոպ կլինի,

ՈՒ կայծակները իրար հերթ չեն տա,

Լուսաբացները լու՜ռ կհեկեկան...

Իսկ մարդիկ իրար դողով կշշնջան,

Մեռնողի մասին կպատմեն իրար:

Իմ մահվան օրը, կպատռվի թխպոտ երկինքը մով,

Իսկ կարկատողները քնած կմնան,

Երկինքը խռով կմնա երկրից,

Եվ հրե անձրև կթափվի փութով,

Արևագալները կիսատ կմնան:

Իմ մահվան օրը, կրծելով իրենց շղթան պողպատե,

Արալեզները վիհերից կելնեն,

ՈՒ կշտապեն վերքերս լիզել,

Լցված վերհառնումի խոստում-հավատով…

Բայց հարության օրը անհայտ կմնա…

Իմ մահվան օրը, երկնքից կիջնեն աստվածները հին,

ՈՒ տրտմած կնստեն լեռների կափառին,

Մահերը տխու՜ր կմեռնեն հոգնած,

Եվ կիջնեն խորատակ գահավանդը մութ,

Կարմիր դագաղը ուսերին առած։

Լռություն կիջնի աշխարհի վրա…

ՈՒ մարդիկ իրար շշուկով կասեն՝

Թե հավատում են վերելքի ժամին,

Մի օր հեղակարծ, վերահաս պահին, նորից ապրելու…

Բայց հայտնության օրը այդպես էլ կիսատ-անհայտ կմնա…

Արա ՆԱԽՇՔԱՐՅԱՆ

10-15 հունիս 2024 թ.

ք. Գյումրի

Դիտվել է՝ 3487

Մեկնաբանություններ