«Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
08.12.2020 | 01:27
Քաղպաշտպանության խնդիրը հրատապ է։ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի խոսքով՝ Ստեփանակերտում և Արցախի մյուս քաղաքներում բնակչությունը պատրաստված է, գիտի՝ օդային տագնապի ժամանակ ինչ վարքագիծ դրսևորել և որտեղ պատսպարվել: Հայաստանում եղել են բացթողումներ, և ուժերն ուղղելու են քաղպաշտպանությանը վերաբերող հարցերին, ազդարարման մեխանիզմների ստեղծմանը, շչակների համալրմանն ու ժամանակավոր ապաստարանների կարգավորմանը։ Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ։
Ինչպե՞ս են նախկինում համագործակցել և առաջիկայում համագործակցելու մշակութային կենտրոնների հետ` անվտանգության ուսուցման, վարժանքների առումով. այս հարցին ի պատասխան փոխնախարարն ասաց, որ քաղպաշտպանությունն այսօր առաջնահերթություն է, քննարկում են, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկեն՝ ավելի լայնամասշտաբ ձևով իրազեկելու և քաղաքացիներին հասցնելու քաղպաշտպանության էությունն ու իմաստը։ Մշակութային օջախների հետ կապված առանձին շեշտադրումներ կլինեն, թե ոչ, չի կարող ասել, բայց եթե հարցը բարձրացվել է, նկատի են ունենալու նաև մշակութային օջախների խնդիրը։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
- «Եթե 500-հազարանոց պրոֆեսիոնալ բանակ ունենանք, ոչ ոք չի համարձակվի պատերազմ սանձազերծել մեր դեմ»
Մեկնաբանություններ